Երևանայան հյուրանոցային համալիրներից մեկում մայիսի 31-ին տեղի ունեցած Հայաստանի վարսահարդաների առաջնությանը մասնակցել է նաև երգչուհի Ջուսը: Նա ոչ թե որպես երգչուհի է ներկայացել, այլ որպես մոդել:

 

Պարզվում է՝ գեղեցկության այն սրահը, որտեղ մշտապես սպասարկում են  երգչուհուն, առաջարկել է նրան հանդես գալ որպես մոդել ու ներկայացնել ամբողջական նորաձև կերպար:

 

«Կերպարիս զգեստի հեղինակ Սերժ Հարությունյանն ու վարսահարդար Լիանա Բիրագովան ինձ առաջարկեցին ներկայնալ որպես մոդել»,- ESem.am-ին հայտնեց երգչուհին և ավելացրեց, որ դիմահարդարումն արել է Մերի Հարությունյանը:

Եվ ահա այս առաջնությունում Ջուսի կերպարը պրոֆեսիոնալների կողմից գնահատվեց լավագույնը՝ արժանանալով «FULL FASHION LOOK» մրցանակին:

 

Խոսելով որպես մոդել ներկայանալու մասին` Ջուսը նախ նկատեց, որ իրեն ի սկզբանե դուր է եկել առաջարկը:

«Հետաքրքիր էր ինձ փորձել նաև այս մասնագիտության մեջ: Կարելի է ասել, որպես մոդել առաջին անգամ էի ներկայանում, թեև մեկ անգամ էլ քոլեջում սովորելու տարիներին եմ առիթ ունեցել  ներկայանալու: Ինձ առաջարկեցին, քանի որ գիտեին, որ ցանկացած կերպար կարող եմ հետաքրքիր մատուցել»,- նկատեց երգչուհին:

Նրա խոսքով` իր կերպարը ստանալու համար կես ամիս է պահանջվել:

 

«Մի քանի օր աշխատել ենք մազերիս գույնը ստանալու վրա, ինչպես նաև այս կերպարի համար ես ստիպված եղա սափրել հոնքերս` նորը ստեղծելու համար: Իսկ արդեն ցուցադրության օրը 5 ժամ կանգնել եմ բարձրակրունկների վրա, որպեսզի հագուստիս ամրացնեն քարիկները»,- մանրամասնեց որպես մոդել ներկայացած երգչուհին:

Ըստ նրա` բոլորը ցանկանում են մոդել դառնալ, քանի որ նրանց գրավում է վերջնական արդյունքը, սակայն շատ բարդ է մոդելի աշխատանքը:

 

«Ահավոր հոգնեցուցիչ ընթացք ես անցնում մինչև վերջնական արդյունքին հասնելը. մոդելի աշխատանքը մեծ եռանդ է պահանջում»,- եզարփակեց երգչուհին:

 

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը