«Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագն ամենաերկարն Է սերիալի պատմության մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով JustJared-ին: Այն եթեր դուրս կգա հունիսի 26-ին և կտևի մեկ ժամ ինը րոպե:

 

«Բաստարդների ճակատամարտը» նախավերջին դրվագը կցուցադրեն հունիսի 19-ին: Դրա տեւողությունն ուղիղ մեկ ժամ է: Ենթադրվում է, որ այդ սերիայում կցուցադրեն Ջոն Սնոուի և Ռամսի Բոլթոնի մարտը Վինտերֆելի եւ ամբողջ Հյուսիսի համար:

 

«Լենտա.ռու»-ի հարցման տվյալներով՝ «Գահերի խաղի» երկրպագուները ենթադրում են, որ Բոլթոնը սերիալում կդառնա հաջորդ սպանվածը:

 

Վեցերորդ սեզոնը բաղկացած է 10 դրվագներից: «Գահերի խաղի» պրոդյուսերները հայտնել են, որ հաջորդ երկու եթերաշրջաններն իրենք կկրճատեն մինչեւ 7 – 8 սերիա յուրաքանչյուրում և դրանով կավարտեն նախագիծը:

 

«Գահերի խաղի» նոր սեզոնը HBO հեռուստաալիքի եթեր Է դուրս եկել ապրիլի 24-ին: Սերիալն առաջին անգամ եթերում հեռարձակվել 2011 թվականի գարնանը: Դրա համար հիմք Է ծառայել Մարտինի «Սառույցի եւ բոցի երգը» վիպաշարը: Նախագիծը հռչակ Է բերել սկսնակ եւ քիչ հայտնի շատ դերասանների, օրինակ՝ Էմիլիա Քլարքին, Քիթ Հարինգթոնին, Սոֆի Թյոռներին եւ Մեյսի Ուլիյամսին: