«Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանն ապօրինաբար դիտել են ավելի քան 1 մլրդ անգամ։ Նման արդյունքի մասին է հայտնում Muso ընկերության հետազոտությունը։
Համաձայն հետազոտության՝ անօրինական դիտումների մոտ 84 տոկոսը բաժին է ընկնում հոսքային ծառայություններին։ Տորենտ-թրեքերների օգտատերերը օգտվել են 9 տոկոս դեպքերում, 5.6 տոկոս դեպքերում ներբեռնել են այլ միջոցներով։ 0.6 տոկոս մասնաբաժին են կազմել մասնավոր տորենտները։
Նշվում է, որ եթերաշրջանի առաջին սերիան ապօրինաբար դիտվել է ավելի քան 90 մլն անգամ՝ հեռարձակումից հետո առաջին 72 ժամում։ Վերջին սերիան նույնպիսի ժամանակահատվածում դիտվել է 120 մլն անգամ։