«Իմ կնոջ անունն է Մորիս»' այսպես է կոչվում Նարեկ Դուրյանի բեմադրած նոր կատակերգությունը, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է։ Երեկ՝ հունիսի 7-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել առաջնախաղը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։

 

 

Երկու ժամ տեւողությամբ եւ մեկ գործողությամբ ներկայացումը կին-տղամարդ հարաբերությունների, սիրո ու դավաճանության մասին իրավիճակային կատակերգություն է։ Ֆրանսիական ոճով գրված պիեսը Նարեկ Դուրյանն ադապտացրել է ու հայկականացրել' կերպարների անուններից, խառնվածքից մինչեւ տեղանուններ։ Ըստ սյուժեի՝ հերոսները հայտնվում են զավեշտալի իրավիճակներում, երբ Մորիս անունով տղամարդն այցելում է մի տուն, որտեղ ամուսնու սիրուհին այդ պահին պատրաստվում է գալ եւ կնոջը պատմել իրենց կապի մասին։ Ռազմիկը՝ ամուսինը, Մորիսին խնդրում է հագնել զգեստ, որպես իր կին ներկայանալ, նրա պես խոսել ֆրանսահայի ակցենտով ու տնից դուրս հանել սիրուհուն։ Այստեղից էլ զարգանում են գործողությունները։

 

Շարունակությունը` այստեղ: