Life.panorama.am-ը ներկայացնում է դերասան Նարեկ Դուրյանի հետ հարցազրույցիերկրորդ մասը:
-Պարոն Դուրյան, Ձեզ համար մուսա ի՞նչն է հանդիսանում:
-Ամեն ինչը. առաջին հերթին կինն է, սերը, ծնողը: Շա՜տ մեծ մուսա է ջղայնությունը: Տաքսիստը կարող է մուսա դառնալ: Այ, հիմա, պատուհանի տակ «շուխուր» է չէ՞. սա էլ է մուսա: Օրեր առաջ էլ փողոցում մի մուրացկան մարդու տեսա, ամաչում էր փող խնդրել: Հեռվից կանգնած ուշադիր հետևում էի, հավանաբար, նոր էր հայտնվել այդ վիճակում ու դեռ սովոր չէր:
-Դուք գումար տալի՞ս եք մուրացկաններին:
-Այո, ու երբեմն մտածում եմ՝ լավ, ի՞նչ եղավ էս ժողովրդի մեծահոգությանը, գումար խնդրող մարդուն մերժում են, բավական չէ, մի հատ էլ կոպտում են: Բոլորս էլ գիտենք, որ սուտ մուրացկաններ էլ կան, բայց բոլորը նրանք չեն չէ՞: Փող չեք տալիս, մի տվեք, ինչո՞ւ եք հայհոյում, «լարում» իրենց:
Շարունակությունը` այստեղ: