Վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Նինա Արխիպովան: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սատիրայի թատրոնում:

 

«Մահացել Է Նինա Նիկոլայի Արխիպովան՝ թատրոնի ամենատարեց դերասանուհին, նա մեկ շաբաթ չապրեց մինչև իր 95-ամյակը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Արխիպովան Սատիրայի թատրոնում աշխատել է 1951 թվականից, նա խաղացել է շուրջ 100 դեր:

 

Արխիպովան լայն ժողովրդականություն ձեռք բերեց «Աթնացի՛ր եւ երգի՛ր» ֆիլմ-ներկայացման՝ Էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ մարմնավորել է Էրժի Օրբակին:

 

Նա 30-ից ավելի դերեր է խաղացել կինոյում, այդ թվում՝ Ռոլան Բիկովի («Հեռագիր») և Նիկիտա Միխալկովի («Արեւից հոգնածները») կինոնկարներում:

 

Դերասանուհին ամուսնացել է երեք անգամ, այդ թվում դերասան Գեորգի Մենգլետի հետ: Նա մահացել է 2001 թվականին՝ Արխիպովայի 80-ամյակի օրը: