Դերասան Ալեն Դելոնի նախկին կինը՝ Նատալի Դելոնը, մահացել է 80 տարեկան հասակում։

Ֆրանսիացի դերասանուհու մահվան մասին Instagram-ում հայտնել է նախկին ամուսինների որդին՝ Անտոնին։ «Հանգչիր խաղաղությամբ, մայրիկ», - գրել է նա:

Հայտնի չէ, թե ինչն է դարձել դերասանուհու մահվան պատճառը ։

Նատալին եւ Ալեն Դելոնը միասին խաղացել են Ժան-Պիեռ Մելվիլի «Սամուրայ» (1967) ֆիլմում: Նրանք ամուսնացած եղել են չորս տարի՝ 1964-ից մինչեւ 1968: