ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիա այցի ընթացքում ընթրել է Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի, ինչպես նաև արքայազն Հարիի հետ, նաև՝ շփվել է 2-ամյա գահաժառանգ արքայազն Ջորջի հետ, ով դուրս է եկել ԱՄՆ նախագահի հետ ծանոթանալու գիշերազգեստով, հայտնում է The Daily Mail-ը։

 

Ընթրիքը կայացել է Քենսինգթոնյան պալատում։ Թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում Բարաք ու Միշել Օբամաները զրուցում են թագավորական ընտանիքի անդամների հետ, մյուս նկարում՝ նրանք, ինչպես նաև արքայազն Ուիլյամը, Հարին և Քեյթը նստավայրի մուտքի մոտ նկարվում են։

 

Սակայն ամենամեծ ուշադրությանն արժանացել է փոքրիկ Ջորջի և Օբամայի հանդիպման լուսանկարը, որտեղ փոքրիկ արքայազնը գիշերազգեստով է և մանկական սպիտակ խալաթով։ Նշվում է, որ Ջորջը նման հագուստով է եղել, քանի որ պատրաստվում էր քնելու։

 

Մեծ Բրիտանիայից հետո Օբաման կմեկնի Գերմանիա։

President Barack Obama talks with the Duke of Cambridge while the Duchess of Cambridge plays with Prince George on rocking horse

Hello, Mr President: Barack Obama and First Lady Michelle crouch down to meet and shake hands with Prince George at Kensington Palace

A Kensington Palace Spokesman said: 'Prince George stayed up to meet The President and First Lady when they arrived at Kensington Palace'

Pictures show the inside of their apartment at Kensington Palace for the first time, which was refurbished with £4.5million of taxpayers’ money - although the couple footed the bill for fixtures and furnishing themselves

Kate had the help of an interior designer, but the look isn’t particularly grand and far from palatial, more comfortable country home

The Duke of Cambridge (left) speaks with President of the United States Barack Obama in the Drawing Room of Apartment 1A Kensington Palace, London, prior to a private dinner hosted by the Duke and Duchess in their official residence at the palace