Victoria's Secret ամերիկյան ընկերությունն անցկացրել է What Is Sexy?-ի ցուցակի հրապարակման արարողությունը: Բոլոր ժամանակների ամենասեքսուալ կնոջ կոչմանն արժանացել է ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: Ամենասեքսուալ կինոդերասանուհին է ճանաչվել Քերի Վաշինգտոնը, երգչուհին՝ Դեմի Լովաթոն:

 

Մրցանակներ են հանձնել ոչ միայն մարդկանց, այլեւ քաղաքներին. ամենասեքսուալ քաղաքներ են ճանաչվել Նեշվիլը և Փարիզը: Ամենասեքսուալ տնային կենդանին դարձել է երգչուհի Ջոն Լեջենդի Փիպ անունով ֆրանսիական բուլդոգը:

 

Victoria's Secret ընկերությունը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների և կոսմետիկայի թողարկման բնագավառում: Կենտրոնակայանը գտնվում է Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքում: Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականին: