Այսօր Իտալիայի ամենագեղեցիկ դերասանուհիներից  մեկի` Օռնելա Մուտիի ծննդյան օրն է: Նա դարձավ 61 տարեկան: Օռնելան 15 տարեկանից աշխատում է որպես կինոդերասանուհի. 1970թ. նկարահանվել է «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում։ Հիմնականում աշխատել է իտալական կինոյում, սակայն 1980թ. առաջին անգամ նկարահանվել է անգլալեզու «Ֆլեշ Գորդոն» ֆիլմում՝ կատարելով Աուրա իշխանուհու դերը։

 

Նա հատկապես հայտնի դարձավ «Անսանձի սանձահարումը» (1980թ.) կատակերգության շնորհիվ, որտեղ իր զուգընկերն էր Ադրիանո Չելենտանոն: Նաև նկարահանվել է հեռուստաֆիլմերում և գովազդային հոլովակներում։

 

1994թ. «Class» պարբերականի քվեարկությամբ հռչակվել է «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»:

 

Հիշեցնենք, որ հմայիչ դերասանուհին 2015թվականին Երևանում  եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը:

 

Դերասանուհու ծննդյան կապակցությամբ ներկայացնում ենք նրա` երիտասարդ տարիներին արված ֆոտոշարք, որի հեղինակը Էլիո Սորչին է: 

Орнелла Мути (Ornella Muti) в фотосессии Элио Сорчи (Elio Sorci) (1969), фото 1

Орнелла Мути (Ornella Muti) в фотосессии Элио Сорчи (Elio Sorci) (1969), фото 2

Орнелла Мути (Ornella Muti) в фотосессии Элио Сорчи (Elio Sorci) (1969), фото 3

Орнелла Мути (Ornella Muti) в фотосессии Элио Сорчи (Elio Sorci) (1969), фото 4

 

Орнелла Мути (Ornella Muti) в фотосессии Элио Сорчи (Elio Sorci) (1969), фото 5

Орнелла Мути (Ornella Muti) в фотосессии Элио Сорчи (Elio Sorci) (1969), фото 6

Орнелла Мути (Ornella Muti) в фотосессии Элио Сорчи (Elio Sorci) (1969), фото 7