Աշխարհով մեկ հազարավոր մարդիկ փորձում են ազատվել ավելորդ քաշից, և, ցավոք սրտի, ոչ միշտ են նրանց ջանքերը հաջողություն ունենում:
Մեր այսօրվա հերոսուհի Ռիտա Չելիկը 111 կգ էր կշռում՝ ունենալով 164 սմ հասակ:
Աղջիկը փորձում էր նիհարել բոլոր հնարավոր դիետաների օգնությամբ, բայց միշտ ապարդյուն:
Ակնհայտ էր, որ առանց սպորտով զբաղվելու, նրան չի հաջողվի նիհարել:
Ինչպես բոլոր գեր մարդիկ՝ Ռիտան նույնպես ամաչում էր իր արտաքինից, և հազվադեպ էր տանից դուրս գալիս, բնականաբար մարզասրահ գնալու մասին խոսք չէր կարող լինել:
Բայց մի հիանալի օր, նրա ամուսինը զարմացրեց իրեն նվերով, որը փոխեց աղջկա կյանքը: Դա մարզասարք վազքուղի էր:
Այսպիսի տեսք ուներ Ռիտան մինչև նիհարելը: Աղջիկը զզվանքով էր նայում հայելու մեջ իր արտացոլանքին:
Բայց հենց նա մարզասարք վազքուղի ունեցավ, սկսեց վազել շաբաթը հինգ օր: Ռիտան վազքով զբաղվեց մեկ տարի և երեք ամիս: Այդ ընթացքում նա վազեց 4 345 կմ:
Այս ֆիզիկական վարժությունների շնորհիվ Ռիտան ազատվեց իր քաշի կեսից: Ի դեպ, Ռիտան երկու երեխաների մայրիկ է:
Այժմ աղջիկը 32 տարեկան է: Նա վերջապես հրաժեշտ է տվել իր բարդույթներին, և ապրում է լիարժեք կյանքով:
Նա այլևս չի ամաչում փողոց դուրս գալ, և հաճույքով վազում է մաքուր օդում:
Ռիտան իր փորձով ցանկանում է ոգեշնչել բոլոր նրանց, ովքեր ամաչում են իրենց մարմնից, ինչպես ինքն էր ամաչում որոշ ժամանակ առաջ:
Ռիտան երկար ճանապարհ է անցել (4 345 կմ), և վերջապես հասել է իր նպատակին:
Դրան հասնելու համար նրան հարկավոր էր համբերություն, համառություն և սովորական մարզասարք վազքուղի:
Ռիտա Չելիկի պատմությունը ոգեշնչող է: