Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին պատմել է այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխվել Կամբոջայում գտնվելուց հետո: Հիշեցնենք, որ Անջելինան այժմ զբաղվում է 6 երեխայի դաստիարակությամբ, սակայն նախկինում նա չէր էլ մտածում երեխա ունենալու մասին: Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Որքան էլ տարօրինակ է, բայց ես երբեք չեմ ցանկացել երեխա ունենալ: Ես չէի էլ պատկերացնում, որ մի օր մայր կդառնամ:
Անջելինա Ջոլին այս օրերին գտնվում է Կամբոջայում, որտեղ իրականացնում է իր նոր` "First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers" ֆիլմի նկարահանման աշխատանքները: Անջելինան ֆիլմի նկարահանման ժամանակ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը: