Giorgio Armani իտալական նորաձեւության տունը թողարկել է New Normal հագուստի նոր հավաքածուն: Շարքի գովազդային արշավի շրջանակներում կազմակերպվել է ֆոտոսեսիա, որին մասնակցել են այն մոդելները, որոնց ժողովրդականության գագաթնակետը 1990-ական թվականներին էր: 

 

Նկարահանումներն անցկացվել են Փարիզում, գործընթացը ղեկավարել է հայտնի լուսանկարիչ Փեթեր Լինդբերգը: Լուսանկարներում պատկերված են Նադյա Աուերմանը, Յասմին Լե Բոնը, Ստելլա Թենենթը եւ Եվա Հերցիգովան:

 

«Ես ցանկանում Էի, որ չորս լեգենդար կանայք, չորս ազդեցիկ անձնավորությունները բոլորին ցույց տան, որ գեղեցկությունը տարիք չունի: Ես նախագծի համար ընտրեցի Փեթեր Լինդբերգին, որի հետ արդեն քանիցս համագործակցել եմ, քանի որ նրա լուսանկարներն աչքի են ճշմարտացիությամբ եւ բոլոր ժամանակների համար են,-մեկնաբանել է դիզայները:Ես ցանկանում Էի ստեղծել իրական կյանքի, հագուստի զգացողություն, որը բնական է, Էլեգանտ եւ ամբողջովին համապատասխանում Է առօրյային»: