Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել Է, որ «Օսկար»-ի արձանիկը, որն ստացել Է «Ընթերցողը» ֆիլմի համար, պահում Է իր լոգասենյակում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Post-ին: Նա պարզաբանել Է, որ դա արել Է հատուկ իր հյուրերի համար, որոնք կարող են վերցնել պարգեւ եւ իրենց պատկերացնել դրա հանձնման արարողությանը:

 

«Յուրաքանչյուրը կարող Է այն ձեռքը վերցնել եւ, նայելով հայելու մեջ, որեւԷ բան ասել՝ ինչպես օրինակ՝ «Շնորհակալություն իմ որդուն եւ հորը…»: Միշտ Էլ հասկանալի Է, թե ով Է այդպես անում, որովհետեւ նրանք լոգասենյակում ավելի երկար են մնում եւ այնտեղից դուրս են գալիս վարդագույն այտերով: Դա զվարճալի Է»,-բացատրել Է դերասանուհին:

 

Ուինսլեթն «Ընթերցողի» համար «Օսկարն» ստացել Է «Կնոջ լավագույն դերը» անվանակարգում՝ 2009 թվականին: Ֆիլմի իրադարձություններն ընդգրկում են 40-ամյա ժամակաշրջան՝ 1950-ականներից մինչեւ 1990-ական թվականները: Դերասանուհին խաղացել Է անգրագետ գերմանուհու՝ Հաննա Շմիցի դերը, որին ցմահ բանտարկության են դատապարտել այն բանի համար, որ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 300 հրեա կանանց Է կորստյան դատապարտել «Օսվենցիմ» ճամբարում վերակացու աշխատելու ժամանակ:

 

Ուինսլեթը նաեւ հինգ անգամ «Օսկարի» անվանակարգորդ Է դարձել «Բանականություն եւ զգացմունք», «Տիտանիկ», «Այրիս», «Զուտ բանականության հավերժ փայլատակումը» եւ «Փոքրիկ երեխաների պես» ժապավենների համար: Մոտ ժամանակներս դերասանուհին կհայտնվի Դեննի Բոյլի «Սթիվ Ջոբս» կենսագրական դրամայում, որը վարձույթ դուրս կգա նոյեմբերի 12-ին: