Բոբ Դիլանը նոր ալբոմ կթողարկի բութլեգների շարքից, որը կստանա The Cutting Edge 1965-1966: The Bootleg Series Vol. 12 անվանումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին, դրանում տեղ կգտնեն երաժշտի դասական դարձած ստեղծագործությունների մշակված տարբերակները:
Ալբոմում կընդգրկվեն Դիլանի կոմպոզիցիաների դեմոները, ավելի վաղ անհայտ տարբերակներ ու հատվածներ, որոնք նա գրել Է Bringing It All Back Home, Highway 61 Revisited եւ Blonde on Blonde սկավառակների վրա աշխատելիս:
Ալբոմը կներկայացվի երեք տարբերակով. երկու սկավառակներից բաղկացած հավաքածուով, վեց սկավառակներից բաղկացած հրատարակությամբ եւ 18 սկավառակներից բաղկացած ժողովածուով: Սպասվում Է, որ հանրությանը կներկայացվեն Mr. Tambourine Man կոմպոզիցիայի նախնական տարբերակը, ինչպես նաեւ Visions of Johanna-ն՝ այլընտրական տեքստով եւ Like a Rolling Stone սինգլի կատարման բազմաթիվ տարբերակներ:
Ենթադրվում Է, որ ալբոմը կթողարկեն նոյեմբերի 6-ին:
Դիլանի ստուդիական վերջին ալբոմը՝ Shadows in the Night-ը, լույս Է տեսել այս տարվա փետրվարին:
74-ամյա երաժիշտը «Գրեմի»-ի իննակի մրցանակակիր Է: 2000 եւ 2001 թվականներին նա «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» Է արժանացել «Վունդերկինդներ» ֆիլմի սաունդթրեքի համար: Rolling Stone հանդեսի տվյալներով՝ Դիլանը կարեւորությամբ երկրորդ կատարողն Է (The Beatles-ից հետո) երաժշտության պատմության մեջ: