Օրերս ESem.am-ն իր ընթերցողներիին ներկայացրել է, որ ուզբեկ երգչուհին գողացել է Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգն ու տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա: Մեկնաբանությունների բաժնում որոշ օգտատերեր գրեցին, որ Սիլվայի քուրը՝ երգի հեղինակ Մանե Հակոբյանը, ավելի վաղ այդ երգը կրկնօրինակել էր Նիգորա Խոլովայից: Սակայն կից հղմամբ մտնելու դեպքում տեսնում էինք, որ այդ երգն ավելի ուշ է հայտնվել համացանցում: Տաջիկ երգչուհու տարբերակը համացանցում հայտնվել է 2011 թվականի հունիսին, Սիլվայի երգի տեսահոլովակը պատրաստ էր և համացանցում հայտնվել է դեռևս 2009 թվականի նոյեմբերին: Իսկ երգի սինգլը Սիլվան ավելի վաղ ուներ: Այս մասին զրուցեցինք երգչուհու և նրա հայրիկի՝ Հակոբ Հակոբյանի հետ:

Պարզվում է՝ այս կատարման մասին ևս նրանք տեղյակ էին, սակայն երգչուհու երգերն այնքան հաճախ են կրկնօրինակում, որ նրանք ոչ հասցնում են, ոչ էլ մեծ ցանկություն ունեն բարձրաձայնելու դրանց մասին: «Երգը մերն է, իսկ այս կատարումն ինձ վաղուց են ցույց տվել՝ որպես կրկնօրինակում: Ամոթ է, ինչու՞ են բոլորը խոսում միայն այն մասին, որ մենք ենք կրկնօրինակել, իսկ երբ հակառակն է պարզվում, չեն ուզում հավատալ և սատարել: Եթե կրկնօրինակում լիներ, մենք այդքան ստոր մարդիկ չենք, որ չասեինք՝ կրկնօրինակում է: Երգի հեղինակը քույրս է՝ Մանե Հակոբյանը, գործիքավորում էլ եղբայս՝ Էդգար Հակոբյանն է արել, և միտքը նրան է պատկանում: Սա միակ դեպքը չէ, տեղյակ եմ, որ երգը Վրաստանում էլ են երգում: Արդեն չգիտեմ էլ, թե սա որերորդ երգս է, որ գողացվել է,- այս անգամ մի քիչ վրդովված ասաց Սիլվան և հավելեց, որ մոտ երկու տարի առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթա Նազարբաևի միջոցառմանը հրավիրել էին նաև իրեն և հատուկ խնդրել երգել նաև «Խաչիկ վաչիկը»: -Եթե դա իրենց հին երգերից էր, իրենց երգչուհուն կհրավիրեին, ոչ թե մեծ դժվարությամբ ինձ կգտնեին»:

 

Շարունակությունը` այստեղ: