Ամերիկյան մի շարք ժամանցային կայքերի հաղորդմամբ` System of a Down ռոք խմբի անդամները մտածում են 10 տարվա դադարից հետո նոր ալբոմ թողարկելու մասին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խումբն իր վերջին երկու «Mesmerize» և «Hypnotize» ձայնասկավառակները թողարկել է 2005 թվականին և դրանից հետո նոր ալբոմի որևէ ծրագիր չի ունեցել: «Լուրեր են շրջանառվում, որ 10 տարվա ընդմիջումից հետո խումբը կարող է նոր ալբոմ թողարկել»,- kpopstarz.com կայքը:


Իսկ Kerrang կայքի հաղորդմամբ` System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն ասել է, որ եթե նոր ձայնասկավառակ լույս տեսնի, ապա այն կտարբերվի իրենց նախորդ գործերից:

 

«Պատրաստակամություն կա աշխատելու միմյանց հետ, երբ մենք բոլորս նյութ կունենանք, որը փոխընդունելի կլինի»,- ասել է Թանկյանը` հայտարարելով, որ հստակ որևէ բան դեռ չկա: «Մենք ժամանակացույց կամ հավելյալ որևէ այլ բան չունենք: Միակ բանը, որին բոլորս համաձայնել ենք, այն է, որ դա պետք է  տարբերվի նրանից, ինչ մենք արել ենք նախկինում»,-ավելացրել է նա:

 

Թեմային անդրադարձել է նաև RTT News-ը` նշելով, որ System Of A Down-ը ներկայումս վերամիավորվում է` փորձելով ինքն իր համար պարզել, թե ինչ կարող են առաջարկել երաժշտասեր հանրությանը: