Փետրվարի 13-ից կմեկնարկի «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը: Նախագիծը կշարունակի ցուցադրել Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան՝ նոր, էլ ավելի հնչեղ բացահայտումներով: Արդեն գործող դերասաններին կմիանան նորերը. Գայանե Ասլամազյանը, Ժան Նշանյանը, Արմեն Սողոյանը եւ այլք կհամալրեն սիրված դերասաններ շարքը:

 

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն արդեն տեւական ժամանակ էր, ինչ չեր նկարահանվում հեռուստասերիալներում, բայց դադարն արդեն չեղարկված է, իսկ թե ինչպես կայացրեց կրկին նկարահանվելու որոշումը, դերասանուհին պատմել է Life.panorama.am-ին:

 

«Ես ընդամենը ժամանակավոր դադար էի վերցրել ու սպասում էի իսկապես ինձ հետաքրքրող առաջարկի, որը կստիպեր ինձ որոշումս փոխել ու նկարահանվել: «Հատուկ բաժինը» հենց այդպիսինն էր, այստեղ ուղղակի հիանալի աշխատանքային թիմ է հավաքված: Անխտիր բոլորը իրենց գործի լավագույն գիտակներն են, ես էլ մեծ սիրով ընդգրկվեցի այդ մեծ ընտանիքում: Իհարկե, առաջարկն ընդունելու հարցում ինձ համար մեծ առավելություն էր նաեւ այն, որ ֆիլմն ուներ սկիզբ, կոնկրետ սցենար ու իմ անելիքն էլ այստեղ շատ հստակ էր: Նոր եթերաշրջանը առաջինի տրամաբանական շարունակություն էր, պարզապես նոր գլխավոր հերոսներ ավելացան, որոնցից մեկն էլ ես էի: Ուրախ եմ եւ շնորհակալ, որ ինձ են տեսել այդ կերպարում»,- նշեց Գայանե Ասլամազյանն ու շարունակեց.

 

«Նկարահանումներն անցնում էին անչափ հետաքրքիր, ջերմ ու բարի մթնոլորտում, ինչը գալիս էր թե կազմակերպիչներից, թե ռեժիսորից՝ Գրիգ Վահրամյանից: Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում ռեժիսորի ու սցենարիստի աշխատանքը»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում