Disney-ը նոր ֆիլմ Է նկարահանելու Մերի Փոփինսի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Նոր ժապավենի գործողությունը ծավալվելու Է 1964 թվականի դասական հոլիվուդյան ֆիլմի գործողություններից 20 տարի անց: Սյուժեի հիմքում նույնպես կլինեն Փամելա Թրեւերսի գրքերը:
Նոր «Մերի Փոփինս»-ը նկարահանում Է ռեժիսոր Ռոբ Մարշալը, որը մինչ այդ աշխատել Է «Չիկագո»-ի եւ «Որքան խորանում ես անտառում» ֆիլմերի վրա, կախարդական դայակի մասին ֆիլմը նույնպես մյուզիքլ Է լինելու:
Կինոժապավենի համար երգերը գրելու են Մարկ Շայմենը եւ Սքոթ Ուիթմանը, ովքեր աշխատել են «Մազերի լաք» ֆիլմի եւ «Կյանքն ինչպես շոու» սերիալի վրա:
Սցենարի հեղինակը կդառնա Դեւիդ Մեգին, որն աշխատել Է «Պիի կյանքով» ֆիլմի վրա:
Կինոնկարի Էկրան բարձրանալու ենթադրվող ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: