Walt Disney ստուդիան հայտարարել Է, որ live-action ձեւաչափով լիամետրաժ ֆիլմ Է նկարահանելու փայտե մարիոնետ Պինոկիոյի մասին իտալացի գրող Կառլո Կոլոդիի հեքիաթի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deadline պորտալը:

 

Սցենարը գրելու Է Փիթեր Հեջեսը՝ «Աշխարհի քարտեզը» դրամայի հեղինակը, որտեղ գլխավոր դերը խաղացել Է Սիգուրնի Ուիվերը:

 

Ավելի վաղ Պինոկիոյի արկածների Էկրանավորման ցանկության մասին հայտարարել Է Warner Bros-ը: Սկզբում կարծում Էին, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Թիմ Բերթոնը, բայց 2013 թվականին հայտնի դարձավ, որ նախագծի ղեկավարությունը հանձնել են Բեն Սթիլլերին: Ատաղձագործ Հեպետոյի դերի համար, որն ստեղծել Է Պինոկիոյին, ընտրել Էին Ռոբերտ Դաունի կրտսերին:

 

«Պինոկիո»-ի իր տարբերակն Էր պատրաստել նաեւ ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Նա պատրաստվում Էր լիամետրաժ ֆիլմ նկարահանել տիկնիկային անիմացիայի տեխնիկայով: Սակայն 2013 թվականի փետրվարին պարզ դարձավ, որ նախագիծը սառեցվել Է: Պատճառը անբավարար ֆինանսավորումն Էր:

 

Պինոկիոյի մասին հեքիաթը քանիցս Էկրանավորվել Է: Ամենահայտնի կինոտարբերակը եղել Է ՈՒոլթ Դիսնեյի ստուդիայի 1940 թվականի նկարահանումը: Բացի այդ, 2002 թվականին հեքիաթն Էկրանավորվել Է Իտալիայում: Ֆիլմը նկարահանել Էր իտալացի հանրաճանաչ դերասան եւ ռեժիսոր Ռոբերտո Բենինին, որը նաեւ խաղացել Է ֆիլմի գլխավոր դերը: