Ֆրանսիայում ընթացող հեղինակավոր Կաննի կինոփառատոնի շրջանակներում ռուսական տաղավարում կայացել է 4 ֆիլմային նախագծերի շնորհանդես, որոնք նկարահանվելու են տարբեր երկրների աջակցությամբ։
Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով vokrug.tv կայքին, նախագծերից մեկի համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող հայազգի Ջեֆ Գալուստյանի գրած սցենարի հիման վրա կնկարահանվի «Ֆլորիստ» ֆիլմը, որը կարող է մեծ սկանդալ առաջացնել։
Ֆիլմի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայազգի Վարդանի պատմությունը։ Սակայն Հայաստանի ու Ադրբերջանի միջև սկսված պատերազմը տակնուվրա է անում 60-ամյա Վարդանի ողջ կյանքը։ Ավագ որդին գնում է պատերազմ ու անհետ կորում։ Կրտսերն էլ՝ մեկնում Եվրոպա:
Վարդանը զբաղվում է մեխակների աճեցմամբ, և մի անգամ նրա ծաղկանոցում է հայտնվում մի վիրավոր զինվոր։ Սկզբում տղամարդը կարծում է, թե դա իր որդին է, սակայն պարզվում է, որ նա ադրբեջանցի զինվոր է։ Վարդանը նրան գերի է վերցնում՝ հույս փայփայելով, որ թշնամուն հնարավոր կլինի փոխանակել գերի ընկած սեփական որդու հետ։
Ֆիլմը կնկարահանի ռուսաստանցի ռեժիսոր Մարիա Սահակյանը