Օրերս տեղի ունեցավ երգչուհի Մարիաննայի առաջին ձայնասկավառակի՝ շնորհանդեսը:

 

Երեկոն տարբերվում էր իր կազմակերպվածությամբ և շքեղությամբ: Երեկոյի ձևավորման հիմնական գույնն էր ընտրված մանուշակագույնը, որը Մարիաննայի նախընտրելի գույնն է: Հյուրերի շարքում Մարիաննայի բոլոր ընկեր-ընկերուհիներն էին, որոնք թե՛ շոուբիզնեսի ներկայացուցիչներ էին, թե՛ իրավաբաններ, ովքեր Մարիաննայի աշխատանքային ընկերներն են:

 

 

Մարիաննան, երգչուհի լինելուց բացի նաև իրավաբան է:

 

Մեզ հետ զրույցում Մարիաննան ասաց. «Ուրախ եմ և շնորհակալ իմ բոլոր ընկերներին, ովքեր այսօր այստեղ են՝ կողքիս և ի սրտե ուրախանում են ինձ համար: Սա իմ առաջին ձայնասկավառակն է, և մենք փորձեցինք երեկոն կազմակերպել հնարավորինս լավ և անկեղծ մթնոլորտում: Շնորհակալ եմ նաև մայրիկիս, քանի որ կազմակերպչական հարցերում նա ինձ շատ է օգնել, և երեկոյի շատ-շատ բաներ ինձ համար անակնկալ էին. Այդ թվում նաև հյուրերին հրավիրելը: Իհարկե որոշ մարդկանց ինքս եմ հրավիրել, իսկ մյուսներին՝ մայրս, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ ներկա են մարդիկ, ում իսկապես ուզում էի տեսնել և ովքեր լավ լիցքեր են փոխանցում ինձ: Ես դրական էներգիային շատ եմ հավատում : Ինձ համար կարևոր է անկեղծ մթնոլորտը: Ես խուսափում եմ ձևականությունից և շողոքորթությունից:

 

 

Հարցին, թե ինչո՞ւ շնորհանդեսը որևէ երաժշտական խանութում կամ համերգային սրահի ֆոյեում չի կազմակերպել, նա պատասխանեց. «Այդպես իմ ձայնասկավառակի շնորհանդեսը ոչնչնով չէր տարբերվի մյուսներից: Իսկ մենք բավական երկար ժամանակ ենք սպասել այս օրվան. նշանակում է, ինչ-որ բան անելիս, կա՛մ պետք է անել շատ լավ, կա՛մ ընդհանրապես չանել: Աշխատանքը մեծ է, բայց ոչ շատ դժվար, քանի որ ունեմ լավ ծնողներ, լավ ընկերներ, ովքեր միշտ կողքիս են»: