Aston Martin բրիտանական ավտոարտադրողը կթողարկի սահմանափակ քանակով DB9 GT Bond Edition սպորտկար, որպեսզի նշի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի («007. Սպեկտր») թողարկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Carscoops ռեսուրսին:
Ջեյմս Բոնդի DB9 GT Bond Edition ավտոմեքենան թողարկվելու Է 150 միավոր թվաքանակով, դրա մեկնարկային գինը կկազմի 165 հազար ֆունի ստեռլինգ (մոտավորապես 250 հազար դոլար):
Բացի այդ, DB9 GT հատուկ տարբերակի գնորդներին կառաջարկվեն հավելյալ աքսեսուարներ, որոնք արդեն ոչ մեկ տասնամյակ զուգորդվում են նշանավոր կինոֆրանշիզայի հետ, ինչպես, օրինակ, Omega Seamaster Aqua Terra 150m James Bond Limited Edition ժամացույցները:
Ջեյմս Բոնդի մասին կինոֆրանշիզան բրիտանական MI6 հետախուզության մտացածին 007 գործակալի մասին Յան Ֆլեմինգի վեպերի Էկրանավորումների շարքն Է: 1962 թվականից թողարկվել Է 20-ից ավելի ֆիլմ, որոնցից դրամամուտքերը կազմել են ավելի քան վեց միլիարդ դոլար: Բոնդի դերում նկարահանվել են Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալտոնը, Փիրս Բրոսնանը, Դենիել Քրեյգը: Բոնդապատումի 24-րդ ֆիլմի պրեմիերան նշանակված Է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին: