Ռեժիսոր Դեւիդ Լինչը սեպտեմբերին կնկարահանի «Թվին Փիքս» կուլտային սերիալի շարունակությունը, պրեմիերան նշանակված Է 2017 թվականին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Deadline ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով Showtime հեռուստաալիքի նախագահ Դեւիդ Նեւինսին:
Նեւինսը հայարարել Է, որ սերիալի երրորդ սեզոնն «ալիքի գերակա նախագիծն Է»:
«Պարզ Է դարձել, որ սեզոնն ավելի երկար կլինի նախապես պլանավորված ինը սերիայից,- հայտարարել Է ալիքի նախագահը:- Լինչը ցանկանում Է անձամբ նկարահանել նոր սեզոնի բոլոր սերիաները»:
«Թվին Փիքսն» ամերիկյան դրամատիկական հեռուստասերիալ Է, որը ռեժիսոր Դեւիդ Լինչը եւ սցենարիստ Մարկ Ֆրոստն ստեղծել են 1990 թվականին:
2007 թվականին Time հանդեսը սերիալը ներառել Է բոլոր ժամանակների լավագույն TV-շոուների շարքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: