Թեյի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում: Սակայն ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Սև թեյի չարաշահումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, իսկ որոշ դեպքերում այն առհասարակ հակացուցված է:

 

 

Օրինակ, հղի կանանց չի թույլատրվում օրական 1-2 բաժակից ավելի թունդ թեյ խմել. ճապոնացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ դրա մեջ պարունակվող կոֆեինը բացասաբար է ազդում պտղի աճի վրա:

 

 

Թունդ սև թեյը խորհուրդ չի տրվում նաև արյան զարկերակային բարձր ճնշում ունեցողներին, հատկապես հիվանդության սրացման պահին: Նրանք, ովքեր անքնությամբ են տառապում, երեկոյան ժամը 6-ից հետո պետք է խուսափեն թունդ թեյից, քանի որ կոֆեինն ու տեոֆիլինը գրգռում են կենտրոնական նյարդային համակարգը: Առհասարակ, թեյը պետք է խմել ոչ շատ տաք, ոչ շատ սառը վիճակում: 

 

 

 

Շարունակությունն՝ այստեղ: