Ավելորդ քաշից ազատվելու հարցը շատերին է անհանգստացնում, և ցանկանալով արագ և արդյունավետ նիհարել' մենք միանգամից դիմում ենք բարեկազմ մարմին ունենալու ամենալավ գովազդված միջոցներին' չմտածելով, որ հաճախ շատ կարծիքներ այս կամ այն միջոցների արդյունավետության մասին թյուր են և գիտականորեն չապացուցված:
Այդպիսի միֆերը շփոթեցնում են մեզ' ստիպելով անիմաստ գումար և ժամանակ վատնել: Փորձենք հասկանալ, թե որոնք են այն սխալները, որոնք մեզ շեղում են գեղեցիկ մարմին ունենալու ճիշտ ճանապարհից: Օրինակ' համարվում է, որ մի գավաթ կարմիր գինին նպաստում է ճարպեր յուրացնելու նվազեցմանը: Իբր' ֆրանսիացիները նախաճաշելիս, ճաշելիս և ընթրելիս գինի են խմում և այդ պատճառով էլ չունեն գիրացման խնդիր: Մի գավաթ լավ գինին, իրոք, կարող է օգտակար լինել օրգանիզմին, սակայն ոչ մի ընդհանուր բան չունի ճարպերի յուրացման և նիհարելու հետ:
Իսկ ֆրանսիացիների բարեկազմությունը նրանց խոհանոցի և ուտելու սովորույթների արդյունքն է: Այդ պատճառով, եթե ուզում եք նիհարել, ավելի լավ է մի սևեռվեք գինու վրա, այլ օրինակ վերցրեք ֆրանսիացիներից. ավելի հաճախ կերեք, բայց ոչ մեծ չափաբաժիններով, լավ ծամեք կերակուրը, մի կերեք ֆաստ ֆուդ և կիսաֆաբրիկատներ: Կամ էլ անցեք ֆրանսիական դիետային' մաքսիմում բանջարեղեն, միրգ և ակտիվություն:
Շարունակությունն՝ այստեղ: