Աղջիկներ համար. Ճիշտ համբուրվելու խորհուրդներ

 

Շատերին թվում է, որ համբույրը պարզ բան է, այստեղ սովորելու ոչինչ չկա, նշանակում է` այդ մասին մտածել պետք էլ չէ: Սակայն շատ աղջիկներ չեն հասկանում, թե ինչպես է լինում, որ համբուրվելիս քթերը չեն խանգարում: Եվ իսկապես, անփորձ զույգերի համար համբույրը դյուրին չի թվում: Իսկ թե համբուրվելու ընթացքում աղջկա գլխում ինչ է կատարվում… Կարծես ամբողջ աշխարհը փուլ է գալիս:

 

Աղջիկներն այդ ընթացքում հակված են մտածել ամեն ինչ մասին, սակայն ոչ այն բանի, որ համբուրվում են: Նրանց մի շարք հարցեր են հետաքրքում: Օրինակ՝ արդյո՞ք պետք է փակել աչքերը, նրան դո՞ւր է գալիս ինձ հետ համբուրվել, ինչպե՞ս եմ դիտվում կողքից և այլն:

 

Փորձառու կանայք խորհուրդ են տալիս այսպես վարվել. համբուրվելու ընթացքում մի ձեռքով գրկեք զուգընկերոջ պարանոցը, իսկ մյուս ձեռքը դրեք նրա կրծքին: Այս դիրքով դուք միշտ կարող եք կառավարել համբույրի ռիթմն ու տևողությունը: Բացի այդ, այս դիրքը հնարավորություն է տալիս ցանկացած պահի ընդհատել համբույրն ու նայել զուգընկերոջը (միաժամանակ վերականգնելով շնչառությունը): Մի խոսքով, մի շտապեք նետվել տղամարդու գիրկը՝ նույնիսկ շարժվելու հնարավորություն չունենալով: Հավասարապես մասնակցեք համբույրին եւ դադարեցրեք այն, եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս