79 տարեկանում մահացել է ամերիկյան դերասան Ալեքս Ռոկկոն, ով հանրաճանաչ էր դարձել «Կնքահայրը» ֆիլմում խաղացած իր դերով՝ տեղեկացնում է TASS-ը:
Դերասանի մահվան մասին հայտնել է նրա դուստր Ջենիֆերը, որը այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ռոկկոն «Կնքահայրը» ֆիլմում խաղացել է Կարլեոնեի ընտանիքի վաղեմի գործընկեր և Լաս Վեգասում խաղատների ու հյուրանոցների սեփականատեր Մո Գրինի դերը: