Life.panorama.am-ը այսօր փորձեց հետաքրքրվել, թե մեր հայտնիները ինչպես եւ որտե՞ղ են նախընտրում անցկացնել ամառային հանգիստը: Ի դեպ, Իրինա Թովմասյանի, Լուիզա Ղամբարյանի եւ Հասմիկ Կարապետյանի ամառային հանգստի նախընտրությունների մեր «ուսումնասաիրությունները» ցույց տվեցին, որ այս հարցում նրանք բոլորը ունեն մեկ ընդհանրություն՝ հանգստի վերաբերյալ նրանց մտքերը համընկնում են, նախընտրությունը ծովային հանգիստն է, երկիրը՝ Հունաստանը:
Գեղեցկուհի եւ բազմազավակ մայր Իրինա Թովմասյանի ընտանիքը ամառային հանգիստը կանցկացնի հետաքրքիր տարբերակով. «Քանի որ մենք բազմազավակ ընտանիք ենք, մեր հանգիստը պետք է կազմակերպենք մի փոքր առանձին-առանձին: Մեծ աղջիկս տատիկի հետ կմեկնի, ի դեպ դա իր ամենասիրելի հանգստի տարբերակներից է, քանի որ տատիկի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, ես ու ամուսինս էլ մեր միջնեկ աղջկա հետ կմեկնենք կամ Եգիպտոս, կամ Հունաստան, իսկ մեր ամենափոքրին Հայաստանում կտանենք որեւէ տեղ»,- նշեց գեղեցկուհին:
Շարունակությունը` այստեղ: