Հաղորդավարուհի-պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի համար 2015-ի ամառը իր կյանքի ամենաարևոտ ու վառ էջերից մեկը կլինի: Չնայած հաղորդավարուհին ամառը հազիվ թե երկար հանգստանա աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, այնուամենայնիվ, այս ամռանը նա պատրաստվում է ամենակարևոր իրադարձությանը՝ իր հարսանեկան արարողությանը. «Չեմ ուզում շատ փակագծերը բաց անել, միայն կասեմ, որ արդեն սկսում ենք հարսանյաց արարողության նախապատրաստական աշխատանքները»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհին:
Արևիկը պատմեց, որ գործելաոճին համապատասխան ակտիվությամբ արդեն աշխատում է «Մեր մեջ ասած» և «Առավոտ լուսո» ծրագրերի նոր եթերաշրջանի վրա. «Սեպտեմբերին «Մեր մեջ ասած»-ը կներկայացնենք նորովի, մի փոքր փոխված ձևաչափով և ոչ պակաս հետաքրքիր մտքերով: Այն աշնանը կհանձնվի հեռուստադիտողի դատին, բայց մենք արդեն իսկ աշխատում ենք հաղորդման նոր եթերաշրջանի վրա, քանի որ մեզ համար որակը շատ կարևոր է»,- նշեց նա:
Շարունակությունը` այստեղ: