«Վիտամինցի» Տիգրանի դուստրը մայիսի 28-ին դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ հումորիստն իրենց տան բակում մանկական գունեղ տոն էր կազմակերպել, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը: Մանկական խնջույքին հյուրընկալվել էին զույգի հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ Արամ MP3-ը, Գարիկն ու Արմուշն` իրենց կանանց ու երեխաների հետ, Լիդիան եւ Գագոն` փոքրիկ Էդուարդի հետ:
Ռիտայի մեկամյակին ներկա են եղել մուլտհերոսներ, ծաղրածուներ եւ խաղավար, որոնք կարճատեւ անձրեւից հետո միայն կարողացել են զվարճացնել փոքրիկներին դեղինի եւ կապույտի համադրությամբ ձեւավորված բակում, իսկ պատերին փակցված են եղել աղջնակի լուսանկարները:
Շարունակությունը` այստեղ: