Օրերս կայացավ «Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերան, որի վերջին հատվածում խաղում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։ Դերասանի ներկայությամբ հուշում եղավ, որ սպասվում է ֆիլմի երկրորդ մասը, թեև չի կարելի ասել, որ առաջին մասը ջերմ ընդունելության է արժանացել։

 

Բուռն քննադատության արժանացան ֆիլմի թե՛ սցենարը, թե՛ ռեժիսորական աշխատանքը, թե՛ մարտական տեսարանների անտրամաբանական լուծումները, թե՛ դերասանական խաղը։

 

BlogNews.am-ը Սարգսի հետ զրուցեց ֆիլմում իր մասնակցության մասին, քանի որ, մեր տեղեկություններով, նա բավականին խիստ է մոտենում դերերի ընտրությանը։  Դերասանից տեղեկացանք, որ դեռ չի դիտել ֆիլմը և չի կարող  կարծիք հայտնել։

 

Սարգիսը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մերժել է նկարահանվելու առաջարկները, քանի որ ֆիլմը նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով, դերասանական կազմով, երբեմն էլ՝ զբաղվածության պատճառով. այս դեպքում մեծ դեր են խաղացել ընկերական հարաբրությունները։

 

Շարունակությունը` այստեղ: