Օրեր անց՝ մայիսի 21-ին, էկրաններ կբարձրանա «Սկոտչ & Whiskey» կատակերգական ֆիլմը, որի գլխավոր հերոսներից մեկին՝ Միկային, մարմնավորում է Երևանի պետական Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը: Ֆիլի ռեժիսորն Արշո Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Միշա Պողոսովը:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը վստահեցրեց, որ այս ֆիլմի միջոցով առողջ ծիծաղ կհաղորդվի դիտողներին, քանի որ, ըստ նրա, հավաքված պրոֆեսիոնալ թիմը այդ հարցում ջանք չի խնայել:

 

Ռաֆայել Երանոսյանը պատմեց նաև, որ իր համար մայիս ամիսը բավականին բեղում ու տպավորիչ է եղել և շարունակվում է. «Մայիս ամիսը ինձ համար հաղթանակների ամիս էր՝ մայիսի 17-ին կայացավ «32 թատրոն»-ի նոր ներկայացման պրեմիերան, որտեղ նաև ես եմ մասնակցում, վերջերս Երևանի պետական թատրոնում կայացավ «Հատուցում» ներկայացման պրեմիերան, որը իսկապես շատ տպավորիչ էր իր տեսակով, դե իսկ արդեն մայիսի 21-ից էկրաններ կբարձրանա «Սկոտչ & Whiskey» համանուն ներկայացման կատակերգական ֆիլմը. մի խոսքով ապրում եմ ակտիվ դերասանի կյանքով և դժգոհ չեմ իմ աշխատանքից ու առհասարակ իմ կյանքից»,- նշեց Ռաֆայելն ու հայտնեց, որ առաջիկայում արդեն մի շարք առաջարկներ է ստացել, որոնք դեռ քննարկման փուլում են:

 

Շարունակությունը` այստեղ: