Դերասանուհի Անի Ղազարյանն օրեր առաջ նոր ֆոտոշարք է անցել ու լուսանկարները տրամադրել ESem.am-ին:

Համազգային թատրոնի դերասանուհու խոսքով` առաջին անգամ է պրոֆեսիոնալ ֆոտոշարք անցել, որն իրականացրել է լուսանկարիչ ու, ինչպես ինքն ասաց, լավ ընկեր Հայարփի Խաչատրյանը, ով դերասան Նարեկ Բաղդասարյանի կինն է:

 

«Վաղուց կար միասին աշխատելու գաղափարը, սակայն հանգամանքների բերումով անընդհատ չէր ստացվում»,- ասաց Անին և տեղեկացրեց, որ լուսանկարներն արվել են Հայարփիի արվեստանոցում:

 

Ի դեպ, դերասանուհու առաջին ֆոտոշարքին նաև դուստրն է մասնակցել` Գոհարիկը: «Ֆոտոշարքի ժամանակ աղջիկս անընդհատ հուշում էր, թե ինչ դիրքով ու դեմքի արտահայտությամբ պետք է լուսանկարվեմ»,- նշեց Անին և խոստովանեց, որ արդյունքն իրեն դուր է եկել:

 

Ըստ նրա` սկզբում ծրագրել էին միայն սև ու սպիտակ լուսանկարներ անել, սակայն ընթացքում շեղվել են իրենց նախնական մտահղացումից :)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը