Երգչուհի Նանուլը վերջերս նշեց ծննդյան տարեդարձը. նա դարձավ հինգ տարեկան: Թեև փոքրիկ երգչուհու տարեդարձն ապրիլի 23-ին էր, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված նրա ծնողները փոքրիկի տոնը կազմակերպել են շատ ավելի ուշ:ESem.am հետ զրույցում երգչուհու մայրը` պարուհի Վիկա Մարտիրոսյանը, որոշ մանրամասներ փոխանցեց աղջկա ծննդյան տարեդարձից:

Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանի հետ զուգերգով հանդես եկած փոքրիկ երգչուհին ծննդյան օրն անցկացրել է իր սիրած մանկական սրճարաններից մեկում`ընկեր-ընկերուհիների հետ:

«Այդ օրը իրեն շատ լավ էր զգում, երջանիկ էր, քանի որ ամեն բան իր սրտով էր»,- ասաց Վիկան: Ըստ նրա՝ դուստրն ինքն է ընտրել ծննդյան տորթը` իր սիրելի հերոսներով:

Վիկայից պարզեցինք նաև, որ գրեթե ամեն տարի փոքրիկի ծննդյան օրը փորձում են տոն դարձնել:

Անդրադառնալով աղջկա ստացած նվերներին` պարուհի մայրիկն ասաց, որ ինչպես միշտ գերակշռել են խաղալիքները, տիկնիկները:

ESem.am շնորհավորում է փոքրիկին ու անհոգ մանկություն մաղթում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը