Դերասան-ամուսիններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը երեկ նշել են իրենց կրտսեր դստեր՝ Մարիայի 2 ամյակը: ESem.am-ի հետ զրույցում դերասանուհի մայրիկն ասաց, որ մտերիմների հետ փոքրիկի ծննդյան օրն անցկացրել են մանկական սրճարաններից մեկում:

 

 

Սիրանուշի խոսքով՝ քանի որ ծնունդին հրավիրված փոքրիկների թիվը մեծ էր, որոշել են մանկական սրճարանում կազմակերպել տոնը: «Մինչ սրճարան գնալն արթնացավ ու քանի որ արդեն գիտեր՝ իր ծնունդն է, ասաց՝ շնորհավոր: Ինքն իրեն շնորհավորեց, ու գնացինք սրճարան, որտեղ Մարիան շատ ուրախ էր. լիարժեք էր իրեն զգում»,- պատմեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին: Ըստ նրա՝ փոքրիկի տրամադրությունը շատ բարձր է եղել, պարել է, ուրախացել: «Թեև դեռ փոքր է ու պարի չի գնում, սակայն մեծ քույրիկից կրկնօրինակում է պարի բոլոր շարժումները»,- մանրամասնեց Սիրանուշը:

 

 

Այժմ «Սիրո գերին» սերիալում նկարահանվող մայրիկը փոխանցեց նաև, որ սրճարանում Մարիան անակնկալ է ունեցել. նրանք հրավիրել են փոքրիկի ամենասիրելի հերոսներին՝ Մաշային և արջուկին: «Ինքը, կարելի է ասել, ապրում է Մաշայով. շատ է սիրում, ողջ օրն այդ մուլտֆիլմն է դիտում, սակայն ծննդյան օրն իր բառերով ասաց՝ «բախեցա արջուկից»»,- պատմեց փոքրիկի մայրիկը:

 

 

Վերջինս ասաց նաև, որ Մարիայի ավագ քույրը՝ 8-ամյա Էլենը, իր ձեռքով թևնոցներ է պատրաստել ու նվիրել քույրիկին: Մայրիկի խոսքով՝ թեև տարիքային տարբերությունը մեծ է, սակայն աղջիկներն իրար հետ շատ կապված են: «Բացի այդ նվերները, իմ աղջիկը շատ այլ նվերներ է ստացել. հիմնականում իր սիրելի խաղալիքներից ու Մաշայի նկարով հագուստներ»,- եզրափակեց վերջերս «Արտավազդ» մրցանակաբաշխությանը «Լավագույն երիտասարդ դերասանուհի» տիտղոսին արժանացած մայրիկը:

 

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը