Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ից մեկնել է Մերձբալթիկա: Սա նշանակում է, որ բժիշկներն արդեն թույլ են տվել նրան ինքնաթիռ նստել: Երգչուհին իր ծննդյան օրն անցկացրել է լողափին: Ճիշտ է` Ժաննան դեռ ինքնուրույն չի կարողանում շարժվել, բայց համեմատաբար նրա վիճակը բարելավվել է:
Երգչուհու տեսողությունը դեռ լիովին չի վերականգնվել, բայց բժիշկների խոսքով` այն կամաց-կամաց կվերականգնվի: Կարևորն այն է, որ երգչուհին ժպտում է և իրեն լավ է զգում: Ժաննայի կողքին են գտնվում նրա ամուսինը` Դմիտրի Շեպելյովը և որդին` Պլատնոն: