Սովորականից փոքր-ինչ շուտ արթնանալով՝ գրեթե ամեն առավոտ  հեռուստաէկրաններից «բարի լույս» ասելով է սկսվում հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի օրը:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում խոսելով աշխատանքից՝ Գայանեն պատմեց. «Իմ աշխատանքը սկսվում է բոլորի աշխատանքից երկու ժամ ավելի շուտ, բայց ես սովոր եմ առավոտ կանուխ արթնանալ: Իմ օրը սկսվում է շատ պայծառ և ուրախ տրամադրությամբ, հիմա իսկապես հասկանում եմ, երբ ասում էին, ով ավելի շուտ է արթնանում, նրա կյանքն ավելի հետաքրքիր է անցնում. ես մեծ հաճույքով եմ գնում աշխատանքի, բացի դրանից իմ աշխատանքը ունի իր առավելությունները, քանի որ օրվա երկրորդ կեսից ես արդեն ազատ եմ լինում:

 

Իսկ ինչ վերաբերվում է ամեն առավոտ ժպիտով եթեր դուրս գալուն, ապա պետք է նշեմ, որ այդ հարցում իր մեծ դերն ունի այն թիմը, որտեղ ես աշխատում եմ. ես ունեմ շատ լավ ստեղծագործական խումբ, սիրով եմ գնում աշխատանքի, քանի որ գիտեմ, որ այնտեղ տեսնելու եմ մարդկանց, ովքեր ինձ հոգեհարազատ են, ում հետ հաճելի է աշխատել և ովքեր ինձ մեկ բառից հասկանում են, բացի այս, նրանք ոչ միայն իմ գործընկերներն են, այլ նաև իմ շատ լավ ընկերները, ինչը ևս ազդում է իմ տրամադրության վրա: Իհարկե, ես էլ կարող եմ վատառողջ լինել, օրեր լինեն, որ լավ տրամադրություն չունենամ, բայց այդ ժամանակ էլ ես դարձյալ ինձնից պահանջվող ժպիտը ներկայացնում եմ հեռուստադիտողին, այն չի ազդում հաղորդման կամ հյուրերի վրա, ինչը գալիս է մասնագիտական փորձից, որոնք կուտակել եմ այսքան տարիների ընթացքում»:

 

Շարունակությունը` այստեղ: