Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Մարգարիտա Բարխոյանը: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց հայկական շոու բիզնեսում իր տևական դադարի պատճառների մասին. «Ես արդեն հոգնել եմ այս հարցադրումներից, քանի որ դաշտ չկա Հայաստանում երևալու, կարծում եմ, գոյություն չունի նմանօրինակ միջավայր, որտեղ երգիչը կարող է երևալ,-նշեց Մարգարիտան:
Հարցին, թե, ըստ նրա, հայկական շոու բիզնես չկա՞ արդյոք, երգչուհին պատասխանեց, «Իհարկե չկա, կան մարդիկ, այդ թվում և ես, ովքեր ուզում են ստեղծագործել, իսկ եթե շոու բիզնես բառը գեղեցիկ է հնչում, կարող են օգտագործել, որպեսզի հասկանանք, որ մենք էլ ինչ-որ բան ունենք:
Կարծում եմ Հայաստանում երգիչները սեփական ցանկություններով են միայն առաջ գնում, այսինքն ՝ ես վստահ եմ, որ երգիչները չեն գործում՝ մտածելով, որ ունեն մեծ լսարան, ձայնասկավառակ չեն թողարկում՝ մտածելով, որ այն կունենա մեծ վաճառք, արդյունքում այս առումով ամեն բան գնում է փոքր մասշտաբների:
Այսօր ով, ինչ ուզում է, դա է անում, դրա համար չեմ կարծում, որ շոու բիզնեսը դա է, չկան ոչ մի օրենքներ, Հայաստանում երգիչը կարող է միայն տեսահոլովակ նկարահանել, ոչ ավելին, համերգներ չեն կազմակերպվում, որովհետև մարդիկ այնքան սոցիալական խնդիրներ ունեն, որ անտարբեր են երաժշտության նկատմամբ, երևի թե համերգների էլ չգան, եթե դրանք լինեն»:
Շարունակությունը՝ այստեղ: