Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ` մասնակցելու մայիսի 8-ին և 9-ին կայանալիք «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունը: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ամերիկաբնակ հայերի համար հանդես կգա «Իմ ընկեր» երգի կատարմամբ:
Նրա խոսքով` արտիստի համար կարեւոր են կոչումները և հույս ունի լավագույնը ճանաչվել «Տարվա երգչուհի» անվանակարգում. «Այս մրցույթները հայտնի մարդկանց հնարավորություն են տալիս գնահատված զգալ իրենց: Լինի «Լավագույն երգչուհի», թե մեկ այլ կոչում, ես ինձ շատ երջանիկ կզգամ, քանի որ այդ կերպ չի անտեսվել իմ աշխատանքը, այլ հակառակը` գնահատվել է»:
Շարունակությունը` այստեղ: