Լիանա Մկրտչյանը Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում մարտի 28-ին ներկայացրել է «Նրանք ընկան» խորագրով իր կտավները: Երիտասարդ նկարչուհին իր իններորդ անհատական ցուցահանդեսը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


«Այս ցուցահանդեսն ամենակարեւորն է ինձ համար, քանի որ առաջին անգամ անդրադարձել եմ հայերի համար հիվանդագին մի թեմայի` Ցեղասպանությանը»,- BRAVO.am-ին ասել է  նկարչուհին` հավելելով, որ ստորեւ ներկայացված կտավը նկարել է վերջերս` ոգեշնչվելով Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» ստեղծագործությունից.«Փորձել եմ փոխանցել այդ երգի ոգին: Շեշտեմ, որ այն իմ բոլոր կտավներից ամենազգացմունքայինն է ոչ թե արդյունքով, այլ կերտելու ընթացքով. ինձ համար շատ ծանր էր աշխատել այս գործի վրա»:


Լիանա Մկրտչյանը

Ավո Խալաթյանը` Լիանա Մկրտչյանի "Նրանք ընկան" խորագրով ցուցահանդեսին

 

Շարունակությունը` այստեղ: