Ամերիկյան նոր «Երկրպագուն» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, հայկական կինովարձույթում է: Մարտի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց անվանի ռեժիսոր Ռոբ Քոենի նոր կինոնկարի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թրիլերի գլխավոր «չարագործին» մարմնավորել է դերասան Ռայան Գուզմանը:
Ուսուցչուհի Քլերի կյանքը բարդացել է: Ամուսինը լքում է նրան, իսկ նոր հարևանը, ով իր որդու համադասարանցին է, սկսում է հետաքրքրվել Քլերով: Շուտով նրա ամուսինն առաջարկում է միավորվել, սակայն դեռահասը լրջորեն տարվում է Քլերով, և ամեն ինչ բարդանում է, երբ նա սկսում է հետապնդել կնոջը:
Ֆիլմում խաղում են նաև Յեն Նելսոնը, Ջոն Քորբեթը, Լեքսի Աթքինսը և այլք: Կինոնկարը հասցրել է ԱՄՆ վարձույթում մեծ գումարներ վաստակել: