«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմն արդեն հայկական կինոթատրոնների էկրաններին է: Փետրվարի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ գրող Է.Լ. Ջեյմսի համանուն ստեղծագործության հիման վրա ստեղծված ֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմա մբ՝ ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի կինոնկարում հանդես են գալիս դերասաններ Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը:


Ի դեպ, որոշ վայրերում անչափահասներին չեն թույլատրելու մտնել կինոթատրոն և դիտել ֆիլմը՝ էրոտիկ բնույթի բովանդակության պատճառով:  Ավելին՝ որոշ երկրներում նույնիսկ արգելվել է այն ցուցադրել:

 

«Մոխրագույնի 50 երանգները» միլիարդատեր Քրիստիան Գրեյի և համեստ ուսանողուհի Անաստասիա Սթիլի հարաբերությունների մասին ֆիլմ է: Շատ քննադատներ ֆիլմը գրքից առավել հաջողված են համարել: