Աշխարհի խոշորագույն աճուրդային տունը՝ Christie's-ը, վաճառքի կհանի Պաբլո Պիկասոյի կտավը, որը գնահատվում Է 140 միլիոն դոլար, ինչն այն դարձնում Է արվեստի ամենաթանկ ստեղծագործություններից մեկը պատմության մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, մայիսի 11-ին «Հայացք առաջ դեպի անցյալը» աճուրդի շրջանակներում վաճառքի կհանվի Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (տարբերակ “Օ”) 1955 թվականի կտավը:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, «Ալժիրցի կանայք» շարքը նա նկարել Է Էժեն Դելակրուայի համանուն կտավի մոտիվներով եւ ներառում Է 15 նկար, որոնք նշված են այբբենական կարգով՝ «A»-ից մինչեւ «O»: Վերջինը՝ 15-րդ տարբերակը, «շարքի գլուխգործոցն Է եւ բացառիկ ստեղծագործություն», ասել Է Christie's-ի արդի արվեստի միջազգային բաժնի ղեկավար Բրետ Գորվին: