Քաթարի նախկին էմիր Համադ բեն Կալիֆա ալ Տանիի 3 կանանցից երկրորդը` Մոզա Բինտ Նասեր ալ Միսնեդը, աշխարհի ամենանորաձև կանանցից է համարվում: Նրա ամուսինը` Համադ բեն Կալիֆա ալ Տանին, նրան թույլ է տվել ոչ միայն հանել փարանջան, այլև զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ: Արաբական աշխարհում նրա ոճն անընդունելի է և շատերի համար նա անամոթ և անպատկառ է:
Նշենք, որ Մոզան ռուս հայտնի դիզայներ Ուլիանա Սերգեյենկոյի զգեստների մեծ սիրահար է և տարբեր միջոցառումներին շատ հաճախ ներկայանում է հենց նրա հեղինակած զգեստներով : Մոզան 54 տարեկան է: Ըստ որոշ աղբյուրների` նա 12 պլաստիկ վիրահատություն է կատարել, որի համար ծախսել է 2 միլիոն դոլար: