Ավելի քան քառասուն տարի Մերձավոր Արևելքում երաժշտական կոմեդիայի ասպարեզում իր ուրույն դերն ունի եգիպտացի դերասանուհի Նելլի Կալֆայանը, ում Եգիպտոսում պարզապես կոչում են Նելլի: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:
Նա 1949 թվականին ծնվել է Կահիրեում, հայերի ընտանիքում, ովքեր Եգիպտոս էին տեղափոխվել Հալեպից: Նելլի ծնողները մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված վայրագություններից:
Նելլին մեծացել է ստեղծագործական միջավայրում: Հայրը` Արթին Կալֆայանը, կինոռեժիսոր էր, մեծ քույրը` Ֆեյրուզան, դերասանուհի, իսկ զարմուհին` Լուբլուբան, արդեն իսկ1950-ականներին համարվել է եգիպտական կինոյի աստղ:
Նելլին էկրաններին է հայտնվել 17 տարեկանից և առաջին անգամ նկարահանվել սև ու սպիտակ ժապավենով նկարված ֆիլմում:
Այդ ընթացքում Նելլին նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում և հիմնականում գլխավորում դերերում` առանց հիջաբի:
Նա բազմաթիվ մրցանականեր է ստացել ինչպես Եգիպտոսում, Լիբանանում, այնպես էլ արաբական աշխարհում հայտնի Ալեքսանդրիայի միջազգային կինոփառատոնում:
Դերասանուհին նաև «The X Factor» - ի 2006 թ. եգիպտական տարբերակի ժյուրիի անդամ է եղել