Life.panorama.am-ը գրում է.

 

Արդեն մի քանի տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դերասան-ամուսիններ Արթուր և Արմինե Սուքիասյանները պատրաստվում են նկարահանել նոր ֆիլմ, որը բակացած է լինելու 20 մասից: Բազմասերիանոց ֆիլմը լինելու է կատակերգական ժանրում: Սցենարի հեղինակները ամուսիններն են: Դերասանական կազմը դեռևս հաստատված չէ:

 

Կներգրավվեն և՛ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, և՛, հնարավորության դեպքում, Հայաստանում ապրող դերասանները: «Շատ չեմ կարող մանրամասնել, միայն ասեմ, որ սիրված ու ճանաչված արտիստներ են: Ցանկություն ունեմ, որ գլխավոր կերպարներից մեկում նկարահանվի նաև Երևանում բնակվող դերասանուհի, ով իմ համակուրսեցին է եղել, շատ պրոֆեսիոնալ է ու ճանաչված:

 

Շարունակությունը` այստեղ: