"Մագավտո" հեռուստահաղորդաշարի հյուրը Արմենիա հաղորդավարուհի, սերիալների սցենարների հեղինակ Դիանա Գրգորյանն է: Հաղորդման շրջանակներում Դիանան պատմում է մեքենայից, ընտանիքից, երեխաներից եւ իհարկե ապագա ծրագրերից: Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա քրտնաջան աշխատում է հերթական բազմասերիանոց հեռուստասերիալի վրա, որը, նրա խոսքերով եթերում կլինի ապրիլ ամսից: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ է վերջացել Դիանայի սցենարով գրված "Դժվար ապրուստ" հեռուստասերիալը: Դիանան դեռեւս լռում է սցենարային լուծումների եւ դերսանական կազմի մասին:
Բացի սերիալային աշխատանքից, Դիանա Գրիգորյանը պատրաստում է նաեւ հեղինակային հաղորդաշար, որը եւս եթերում կլինի ապրիլ ամսից, հայտնում է zham.am-ը:
Հ.Գ Նորություններով լի ամիս է սպասովում ;)
Հ.Գ Իսկ եթե բացի սերիալային նորություններից ձեզ հետաքրքրում է նաեւ, թե ինչ մակնիշի մեքենա է վարում Դիանան եւ թե ինչպիսի վարորդ է , առաջարկում ենք դիտել տեսանյութը :)