Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի որդին՝ Շառլը, երեկ դարձավ տասնմեկ տարեկան։ Այս առիթով հարազատները և մտերիմները նրա համար անակնկալ էին պատրաստել: BlogNews.am-ի հետ զրույցում Դիանան նշեց, որ շնորհավորանքներն սկսվել էին դեռ կեսգիշերից. «Մեր ընտանիքի քավորը, տղայիս հորեղբայրը՝ կնոջ և երեխաների հետ, քեռին, ինչպես նաև մեր ընտանիքին հարազատ դարձած մարդիկ կեսգիշերին եկան մեր տուն, ինչպես միշտ ԱՄՆ-ից կապի մեջ եղավ հայրը և մասնակցեց ողջ ընթացքին։ Տղաս շատ ուրախացավ, քանի որ իր հարազատների հետ էր, իսկ վերջում շնորհակալություն հայտնեց օրվա համար: Հաջորդ օրը խնջույքը շարունակեցինք Երևանի ժամանցի վայրերից մեկում, ամեն ինչ իր ցանկությամբ էինք կազմակերպել»:
Խոսելով նվերների մասին՝ Դիանան նշում էր, որ յուրաքանչյուր ստացած նվեր որդու համար շատ արժեքավոր և սպասված էր, սակայն ամենասպասվածը Virtual reality սարքն էր. «Երբ ԱՄՆ-ում էինք, շաբաթը երկու-երեք անգամ ստիպում էր հորը, որ տանի վիրտուալ իրականության խաղերը նայելու: Հայրը խոստացավ, որ նրա համար կգնի այդ սարքից, և այդ նվերը նրա համար շատ սպասված էր»:
Այն հարցին՝ ի՞նչ նախասիրություններ և ինչպիսի՞ բնավորության ունի որդին, Դիանան նշում է, որ նա չափազանց հասուն է, և նրա կողքին կարելի է պաշտպանված զգալ. «Մենք միասին հաճախում ենք մարզասրահ։ Երբ ինձ հետ է, ինձ ապահով եմ զգում: Իրեն պահում է իսկական տղամարդու պես, բայց խաղային հետաքրքրությունների առումով չի մեծանում: Հանգստյան օրերին, երբ որոշում ենք ընտանիքով ինչ-որ տեղ գնալ, իր հանգիստը լիարժեք կարող է համարել, եթե մենք նրան թողնենք տանը մենակ կամ եթե իր եղբայրների հետ խաղ խաղա: Այդ առումով նա չի մեծանում»,- եզրափակեց Դիանան։