Դերասնուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն իր կյանքի կարևորագույն իրադարձությունների բացառիկ լուսաբանումը վստահում է ESem.am-ին: Ամիսներ առաջ սիրելիին՝ Գոռին, հավերժ սիրելու ու հավատարիմ լինելու երդում տված Մարիամը բալիկի է սպասում: Հղիության մանրամասները նա առաջինը վստահել է ESem.am-ին ու հայտնել, որ առաջնեկը լույս աշխահ է գալու նոյեմբերին:
«Հղիությանս մասին իմացել եմ փետրվարի 25-ին: Այդ օրն ամուսնինս, կարծես զգալով, որ իրեն ուրախալի լուր ունեմ հայտնելու՝ ծաղիկներով էր տուն եկել: Համեղ ընթրիք էի պատրաստել, որի ժամանակ էլ հայտնեցի նրան այդ մասին»,- ESem.am-ին ասաց ապագա մայրիկը՝ խոստովանելով, որ մայրանալու մասին լուրն իրեն շատ է ուրախացրել:
«Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում: Այդ օրիվանից կյանքս ամբողջությամբ փոխվել է: Ամեն վայրկյան խոսում եմ երխայիս հետ: Անսովոր մի ուրախություն է սրտումս, անընդհատ ժպտում եմ»,- նշեց ներկայումս Անգլիայում բնակվող դերասանուհին՝ հավելելով, որ արդեն երեխայի անվան տարբերակներն են քննարկում. սեռը պարզելուց հետո՝ հստակ որոշում կկայացնեն:
ESem.am-ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ այժմ ամունու հետ Մոսկվայում են: «Ամուսնուս գործերի հետ կապված անընդհատ տեղափոխությունների մեջ ենք: Հիմա Անգլիայում ենք ապրում, բայց գործի բերումով եկել ենք Մոսկվա. մի գուցե տեղափոխվենք էստեղ»:
Բարի լուրը՝ Մերի Պողոսյանի